Image Image Image Image Image Image Image Image Image
  • ice 2
  • Prods
  • xcik

Սառնարանային սարքավորումներ

«Շավ Գրուպ» ընկերությունն առաջարկում է սառնարանային համակարգերի նախագծման, տեղադրման և սպասարկման համալիր ծառայություններ, սառնարանային համակարգերի ագրեգատներ, պահեստամասեր և այլ հարակից ապրանքներ:

Հայաստանում 20 տարվա գործունեության ընթացքում ընկերությանը հաջողվել է զբաղեցնել կայուն տեղ շուկայում և առանձնանալ իր մրցակիցներից՝ մատուցելով մասնագիտացված ծառայություններ, առաջարկելով վաճառքի շահավետ պայմաններ:

Նախագծման և տեղադրման աշխատանքներն իրականացվում են համապատասխան որակավորում ունեցող բարձրակարգ մասնագետների կողմից՝ հաշվի առնելով հաճախորդի կողմից առաջադրված պահանջները, տեղանքի և արտադրանքի առանձնահատկությունները: Օգտագործվում են բարձրորակ նյութեր և սարքավորումներ, իսկ կատարված աշխատանքների համար տրվում է երաշխիք և հետագա սպասարկման հնարավորություն:

Համագործակցելով հայտնի արտադրողների հետ՝ ընկերությունը, բացի սառնարանային սարքավորումների ներմուծումից ու վաճառքից, նաև հանդիսանում է մի շարք ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որոնց ապրանքատեսականին հնարավոր է գնել Երևանում գործող մասնագիտացված խանութ-սրահից: