Ինչպես յուրաքանչյուր կենցաղային տեխնիկա, սառնարանը ևս երկար ժամանակ շահագործելուց հետո կարող է ունենալ խնդիրներ:
Հայաստանյան շուկային հայտնի «Շավ Գրուպ» ընկերությունը առևտրային, արդյունաբերական և պահեստային սառնարանային համակարգերի նախագծումից ու տեղադրումից բացի մատուցում է նաև կենցաղային սառնարանների վերանորոգման ծառայություն:
Մեր արհեստավարժ մասնագետները կարճ ժամանակում կվերացնեն սառնարանի ցանկացած անսարքություն Ձեր իսկ տանը:
Իսկ սառնարանի վերանորոգման համար անհրաժեշտ պահեստամասեր կարող եք ձեռք բերել «Շավ Գրուպ»-ի Երևանում գտնվող խանութ-սրահից՝ ամենամատչելի գներով։